Հայաստանում մարտի 27-ի դրությամբ 34,295 մարդ կորոնավիրուսի դեմ խթանիչ պատվաստում է ստացել:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեմ կատարվել է 2,114,184 պատվաստում, հայտնում է Առողջապահության նախարարությունից:
Առաջին դեղաչափով իրականացվել է 1,110,158, երկրորդով՝ 967,024 պատվաստում:
Հայաստանում մարտի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,468-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 10-ով։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8610 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1675 է: