Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության վերջին տուրից առաջ Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները գերմանացի շախմատիստ Մաթիաս Բլյուբաումի հետ:
Սարգսյանը 8 միավոր է վաստակել։
Վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը հակառակորդն է՝ իսպանացի Ջեյմ Լատասա Սանթոսը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հաջող են հանդես գալիս նաև Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, ովքեր հավաքելով 7 միավոր կիսում են 6-25-րդ հորիզոնականները:
Վերջին տուրը մեկնարկում է ապրիլի 6-ին Հայաստանի ժամանակով 17:00-ին: