3 ապրիլի 2009 - 18:00 AMT
Հայաստանին ԱՄՆ կողմից օգնության հատկացման մասին որոշումը կարող է ձգձգվել ճգնաժամի պատճառով
Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ կողմից ֆինանսական օգնության ծավալների մասին որոշումը կարող է ձգձգվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում AAA տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Օրերս AAA ներկայացուցիչները ելույթ ունեցան Կոնգրեսում եւ առաջարկեցին Հայաստանին հատկացնել ոչ պակաս, քան $70 մլն, եւ եւս $5 մլն ռազմական օգնություն, իսկ Լեռնային Ղարաբաղին` $10 մլն: Նրանք նաեւ հիշեցրեցին Բաքվի շարունակվող հռետորության մասին եւ ԱՄՆ Կոնգրեսին կոչ արեցին ռազմական օգնություն չհատկացնել Ադրբեջանին»,- նշել է Արփի Վարդանյանը:
2009թ. ֆինանսական տարվա համար ԱՄՆ կողմից Հայաստանին հատկացվող օգնությունը կազմում է $48 մլն, $3,3 մլն` ռազմական կարիքների եւ $8 մլն` Լեռնային Ղարաբաղի համար: