9 ապրիլի 2022 - 15:02 AMT
ՌԴ-ում կփակվեն Քարնեգի հիմնադրամի, Amnesty International և HRW-ի ներկայացուցչությունները

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը 15 կազմակերպություն է հեռացրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների և բաժանմունքների, ինչպես նաև օտարերկրյա ՈԿԿ-ների ռեեստրից։ Դրանց թվում են նաև Քարնեգի հիմնադրամի, Amnesty International և HRW-ի ներկայացուցչությունները։

Դա նշանակում է նրանց գրասենյակները Ռուսաստանում փակվելու են, գրում է BBC-ն։

Իշխանությունները չեն պարզաբանել, թե ինչու է նման որոշում կայացվել։ Ասվում է միայն, որ այդ կազմակերպությունները հեռացվել են ռեեստրից «գործող օրենսդրության խախտումների պատճառով»։

ՈԿԿ-ների մասին ՌԴ օրենքով, կազմակերպությունները կարող են հեռացվել ռեեստրից երկու պատճառով՝ եթե չեն ներկայացնում ֆինանսավորման մասին տեղեկություններ, կամ եթե ԱՆ-ն դրանց գործունեությունը համարում է հայտարարված նպատակների կամ հաշվետվությանը չհամապատասխանող։