2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250,798 զբոսաշրջիկ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Զոբսաշրջիկների առավելագույն հոսքը գրանցվել է հունվար ամսին՝ 94,339 անձ, փետրվարին և մարտին՝ 72,262 և 84,197 համապատասխանաբար։
Քերոբյանը նաև ներկայացրել է նախորդ տարիների տվյալներ։ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 87,131 զբոսաշրջիկ է ՀՀ եկել, 2019-ին՝ 333,150։
Նախարարը նաև ներկայացրել է նաև 2016-2022 թվականների տվյալներն՝ ըստ ամիսների։