3 ապրիլի 2009 - 19:37 AMT
Վրաստանին շահեկան է հայ-թուրքական սահմանի բացումը
Հայ-թուրքական սահմանի բացումը, անկասկած, կանդրադառնա Վրաստանի տնտեսության վրա եւ իր հետ դժվարություններ կբերի: Բայց այդ դժվարությունները ժամանակավոր կլինեն: Սահմանի բացումը խաղաղություն եւ կայունություն կբերի ողջ Կովկասին եւ կկարողանա փոխհատուցել այն վնասը, որը Վրաստանը կստանա սահմանի բացման դեպքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Զարգացման եւ համագործակցության Կենտրոնի նախագծերի ղեկավար, վրացի փորձագետ Պաատա Զաքարեշվիլին: «Ես շատ ուրախ կլինեմ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացմանը: Դա լուրջ ներդրում կդառնա Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման համար եւ համապատասխանաբար կընդլայնի տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական համագործակցության հնարավորությունները: Դրանից ելնելով` Վրաստանին նույնիսկ շահեկան կլինի սահմանի բացումը»,- հայտնել է փորձագետը:
Վրաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ջեմալ Ինաիշվիլին հայտնել է, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ուղղակի առեւտրական հարաբերությունների վերականգնումը որոշակի տնտեսական կորուստներ կբխեցնի Վրաստանի համար: