3 ապրիլի 2009 - 22:11 AMT
Համիդ Բիհբահանի. Երկիրն ինչքան շատ այլընտրանք ունի, այնքան շատ են նաեւ հնարավորությունները
Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա մի քանի այլընտրանք, ինչը կապահովի, առաջին հերթին արտաքին առեւտուրը, եւ երկրորդ` այդ տարածքում առեւտրային հարաբերությունները: Այդ մասին Երեւանում Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետությունների միջեւ ուղիղ երկաթուղային գիծ կառուցելու մասին փոխըմբռնման հուշագրի նախագծի նախաստորագրումից հետո հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության Ճանապարհաների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բիհբահանին :
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Կարս-Ռեշթ-Աստարա երկաթգծի շինարարությունը չի խանգարի Իրան-Հայաստան նախագծին, եւ արդյո՞ք դրանք մրցակից չեն, Իրանի Ճանապարհաների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բիհբահանին պատասխանել է ասացվածքով. «Լավ տնտեսագետը բոլորը ձվերը մեկ զամբյուղի մեջ չի դնում»:
Այդ առնչությամբ, Իրանի նախարարը նշել է, որ իրենք շատ նախագծեր ունեն, այդ թվում նաեւ Ջուլֆա-Մեղրի-Երեւան նախագիծը, որն արդեն սկսել են քննարկել եւ երբեք այդ նախագծերը չեն դիտարկվել որպես մրցակից: