Ապրիլի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ստորագրել են Հայաստանի և Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում գործակցության համաձայնագիր:
Հանդիպումը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում։
Երկկողմ հետագա գործակցության ուղղվածությունը նաև կներառի հանցագործությունների հետաքննություն՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ:
Զրուցակիցները նաև քննության են առել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր:
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում երկու երկրի ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։