4 ապրիլի 2009 - 13:08 AMT
Իրանը ցանկանում է համագործակցել ՀԱՊԿ-ի հետ
Վերջին ժամանակներս, Իրանը, իսկապես, հետաքրքրություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի եւ վերջինիս նորմատիվաիրավական հիմքի հանդեպ: Այդ մասին նշվում է ՀԱՊԿ-ի քարտուղարության հաղորդագրության մեջ: «Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մի քանի հանդիպում է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական անձանց եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի միջեւ: Իրանը մասնակցում է ՀԱՊԿ հովանու ներքո անցկացվող մի շարք միջոցառումների, մասնավորապես, ամեն տարի թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում անցկացվող «Ուղի» գործողությանը», - հաղորդում է ՀԱՊԿ քարտուղարության մամլո ծառայությունը:

ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին հայտարարել էր, որ Իրանն այսօր ակտիվորեն զբաղվում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցության ձեւաչափի հարցով: