4 ապրիլի 2009 - 19:28 AMT
Ամերիկացիները մտադիր են ապացուցել հրեշի գոյությունը Վանա լճում
Մի խումբ ամերիկյան կինոռեժիսորներ մտադիր են նկարահանել «Վանա լճի հրեշը» ֆիլմը: Թուրքիայի խոշորագույն լճի մասին ֆիլմը «Ճշմարտության բացահայտում» իրական շոուի շրջանակներում հեռարձակվելու է ամերիկյան հեռուստատեսությամբ: Ֆիլմի նկարահանման համար կինոխումբը ժամանել է այդ լիճը: Ֆիլմի հեղինակները հայտնել են, թե հավատում են, որ Վանա լճում հրեշ է ապրում: Նկարահանման խումբը մեկնել է Աղթամար կղզի, որտեղ ողջ գիշեր սպասել է հրեշի հայտնվելուն:
Ավելի քան 1000 հոգի հայտնում են, որ Վանա լճում հրեշ են տեսել: Նրանց խոսքով, հրեշն ունի 15 մետր երկարություն, ինչպես նաեւ խոսում են մեջքի փշերի մասին, հաղորդում է Anatolian News Agency-ն: