4 մայիսի 2022 - 16:58 AMT
Քրիստինե Վարդանյանը՝ ԱԱԾ-ին․ ՀՀ արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն։

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, նշելով, թե հավաստի օպերատիվ տվյալներ են ստացել, որ հավաքի մասնակիցները մտադրված են զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն։

«Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն մի պարզ պատճառով` իշխանությունն այլևս այդ շենքերում չէ, այն Հայաստանի փողոցներում, հայ մարդկանց ձեռքին։

Մեզ մնում է միայն համբերատարությամբ, վճռականությամբ և առանց սադրանքների տրվելու դե յուրե ևս արձանագրել դե ֆկտո արձանագրված այս իրողությունը» , - գրել է պատգամավորը։