6 մայիսի 2022 - 10:27 AMT
ԱՄՆ վերջին՝ Միսսիսիպի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Միսսիսիպի նահանգը դարձել է վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է 50 նահանգի, ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատի և ԱՄՆ նախագահի կողմից»,- գրել է Սարգսյանը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2021-ի գարնանը և վերահաստատել 2022-ի ապրիլի 24-ի ուղերձում։