12 մայիսի 2022 - 13:42 AMT
Հայկական CodeSignal-ը բարձրագույն մրցանակի է արժանացել TrustRadius-ից

Հայկական CodeSignal ընկերությունն արժանացել է բարձրագույն մրցանակի բիզնես տեխնոլոգիաների ռեյթինգներ կազմող TrustRadius ընկերության կողմից։

«CodeSignal-ը TrustRadius-ից ստացել է Top Rated մրցանակ միանգամից չորս կատեգորիայում՝ գնահատում, տեխնիկական հմտությունների գնահատում, տեսահարցազրույցներ և վիրտուալ ՏՏ լաբեր։ Վարկանիշները ամբողջությամբ հիմնված են հաճախորդների կարծիքների վրա», - նշել է TrustRadius-ի հետազոտությունների գծով փոխնախագահ Մեգան Հեդլին:

CodeSignal-ն առաջարկում է տեխնիկական հարցազրույցներ անցկացնելու լուծումներ՝ օգնելով գնահատել մասնագետների հմտությունները ռեզյումեների շրջանակից դուրս և դարձնել աշխատանքի ընդունման պրոցեսն առավել անկողմնակալ։

CodeSignal-ի լուծումներին վստահում են այնպիսի նորարարական տեխնոլոգիական ընկերություններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են՝ Uber-ը, Netflix-ը, Zoom-ը, Meta-ն, Pinterest-ը, Dropbox-ը և Capital One-ը։ 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուի ցուցակում։

CodeSignal-ն ամփոփել է նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունը ստացել է series C $50 միլիոն ներդրում։