16 մայիսի 2022 - 10:13 AMT
Փաշինյանը Մոսկվա է մեկնում՝ ՀԱՊԿ նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայում նա կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:

Հայաստանն այժմ նախագահում է ՀԱՊԿ-ում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ելույթներով հանդես կգան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Նիկոլ Փաշինյանը։

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մոսկովյան գագաթնաժողովը նվիրված է կազմակերպության 30-ամյակին։