21 մայիսի 2022 - 14:47 AMT
Արցախի Նորագյուղում մինչև տարեվերջ 60 առանձնատուն կկառուցվի

ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում շարունակվում են նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այն բաղկացած կլինի 145 մեկ հարկանի և երկհարկանի բնակելի տներից։

Առաջին փուլում իրականացվում է 90 առանձնատան կառուցում, որոնցից 60-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ, հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը:

Ընթացիկ աշխատանքները ներկա պահին տարբեր փուլերում են՝ ըստ առաձնատների, համապատասխանաբար, իրականացվելով հողային, հիմքերի կառուցման, պատերի շարման և ծածկերի կառուցման աշխատանքներ։

Թաղամասի կառուցապատման ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության կողմից։

Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։