Վրաստանաբնակ ադրբեջանցիներին կթույլատրեն փոխել ռուսականացված ազգանունները: Խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել «Ըստ պատմամշակութային ավանդույթների ազգանունը փոխելու իրավունքի մասին» օրենսդրական նախաձեռնությունը։
«Վերադարձրեք իմ ազգանունը» նախաձեռնության շրջանակում ակտիվիստները ավելի քան 27,000 ստորագրություն են հավաքել, գրում է Euronews Georgia-ն։
Փոփոխությունների շնորհիվ ադրբեջանցիները կկարողանան հրաժարվել ռուսերենին հատուկ «ով», «ովա», «եվ», «եվա» վերջածանցներից։
Ըստ մարդահամարի տվյալների, Վրաստանում մոտ 233,000 ադրբեջանցի է ապրում, ինչը կազմում է բնակչության 6.27%-ը։