Ազգային ժողովի հերթական քառօրյայի նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը չի մասնակցելու նախագծի քվեարկությանը:
Գլխադասային հանձնաժողովում այն չէր քննարկվել։
Հունիսի 3-ին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, որի օրակարգում էր իրենց ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը չէր կայացել։ Իշխող ՔՊ-ական խմբակցության պատգամավորները չէին մասնակցել նիստին։ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության տեքստը հրապարակվել է։
Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։