Հունիսի 21-ին՝ ժամը 09։00-ից, մեկնարկել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող այն երեխաների ընդունելության հայտագրման գործընթացը, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր ունի:
Հայտագրումն իրականացվում է և հայերեն, և ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար։
Հայերեն ուսուցմամբ դասարանների համար կարելի է հայտագրվել կայքում, իսկ ռուսերենի համար՝ հղումով։