22 հունիսի 2022 - 15:02 AMT
Հունիսի 22-ին «Ինտերը» պաշտոնապես կներկայացնի Մխիթարյանին

Միլանի «Ինտերը» հունիսի 22-ին պաշտոնապես կներկայացնի Հենրիխ Մխիթարյանին, գրում է Football Italia-ն։

Ըստ պարբերականի, ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 4․2 մլն եվրո պարգևավճարների հետ միասին։ Պայմանագիրը կկնքվի 2 տարով՝ մինչև 2024-ը:

Ավելի վաղ այդ տեղեկությունը հաստատել էր «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան։

Մխիթարյանը հանդես է գալիս Իտալիայի Ա Սերիայում 2019-ից։ Հռոմի «Ռոմայի» կազմում հայ ֆուտբոլիստը դարձել է Conference League-ի առաջին մրցաշարի հաղթող։