«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհի վերականգնում» ենթածրագիրը ավարտական փուլում է, իսկ «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագիրը գտնվում է ակտիվ շինարարական փուլում, որի ավարտը նախատեսված է 2022-ի դեկտեմբերին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետարանը։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի արժեքը 53․5 մլն դոլար է։
Ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսված էր իրականացնել 4 ենթածրագիր՝ ընդհանուր 3.4 մլրդ դրամ արժեքով։ Նախատեսված չորս ենթածրագրից 2-ն արդեն ավարտվել է: