22 հունիսի 2022 - 18:51 AMT
ԶԼՄ․ Թուրքիայում քաղաքացիները վնասված ռուսական ԱԹՍ են հայտնաբերել

Թուրքիայի հյուսիս-արևելքում քաղաքացիները վնասված ռուսական ԱԹՍ են հայտնաբերել։ Շրջան ժամանած ուժային կառույցների ներկայացուցիչներն առգրվված անօդաչու սարքն ուղարկել են Անկարա՝ փորձաքննության, գրում է թուրքական IHA-ն։

Անօդաչու սարքը մարդիկ հայտնաբերել են լեռնային տեղանքում՝ Թիլքիչեկ գյուղի և Կազիկբելի հարթավայրի միջև ընկած տարածքում։

Ուժայինները պարզել են որ թևերի մոտ 3 մետր բացվածքով ԱԹՍ-ն «Օռլան-10» տեսակի ռուսական արտադրության հետախուզական, սպառազինությունից զերծ նմուշ է։

Ենթադրվում է, որ ԱԹՍ-ն Թուրքիայում է հայտնվել Ուկրաինայի կամ Սիրիայի տարածքից՝ կորցնելով ազդանշանը։