24 հունիսի 2022 - 10:20 AMT
Պեսկով․ Պուտինը մտադիր է Թուրքիա այցելել, բայց առարկայական նախապատրաստում չի տարվում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի հստակ ժամկետներ դեռևս չկան։ Այդ մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ առարկայական նախապատրաստում չի իրականացվում։

«Առարկայական նախապատրաստում չի իրականացվում, կա գործող հրավեր, կա դրան արձագանքելու մտադրություն, սակայն հստակ ժամկետների վերաբերյալ ընկալում դեռևս չկա»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Մայիսին Կրեմլի ներկայացուցիչը, պատասխանելով նմանատիպ հարցին, ասել էր, որ բուն հրավերը կոնկրետ ժամկետներ չէր պարունակում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի վերջում հայտարարել էր, որ հրավիրել է ՌԴ նախագահին այցելել Թուրքիա։ Բացվի այդ, նա ցանկություն էր հայտնել կազմակերպելու ՌԴ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։

Photo. TASS