8 ապրիլի 2009 - 19:52 AMT
Հայաստանի ազգային ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 4 տեղով
2009 թ. ապրիլի 8-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 4 տեղով եւ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 124-րդ հորիզոնականը: Առաջին եռյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոնը` Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են մայրցամաքի փոխչեմպիոն գերմանացիները, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հոլանդիայի ընտրանին:

Նախորդ` փետրվարի 11-ին հրապարակված դասարակարգման աղյուսակի համեմատ առաջին տասնյակում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Իտալիան եւ Բրազիլիան փոխվել են իրենց տեղերով. Բրազիլիան բարձրացել է 5-ից 4-րդ տեղը, իսկ Իտալիան` հակառակը` իջել մեկ կետով: Պորտուգալիան իր հերթին 10-րդ հորիզոնականը զիջել է Ֆրանսիային, որն էլ բարձրացել է երկու տեղով: Առաջադիմել է նաեւ Անգլիայի հավաքականը` 9-րդ տեղից բարձրանալով 7-րդ: Իսկ Ռուսաստանի եւ Խորվաթիայի հավաքականներն իջել են մեկական հորիզոնականներով եւ համապատասխանաբար զբաղեցնում են ՖԻՖԱ-ի դասարակարգման աղյուսակի 8-րդ եւ 9-րդ տեղերը:

Առաջին տաս թիմերի եւ Հայաստանի հավաքականի մրցակից թիմերի դասարակարգային դրությունը ենթախմբում ունի հետեւյալ տեսքը`

1. Իսպանիա - 1729 (միավոր)
2. Գերմանիա - 1362
3. Հոլանդիա - 1360
4. Բրազիլիա - 1275
5. Իտալիա -- 1271
6. Արգենտինա - 1201
7. Անգլիա - 1173
8. Խորվաթիա - 1151
9. Ռուսաստան - 1117
10. Ֆրանսիա - 1074

14. Թուրքիա - 925
38. Բոսնիա եւ Հերցեգովինա - 737
61. Լատվիա - 541
62. Բելգիա - 534
115. Էստոնիա - 293
124. Հայաստան - 268

ՖԻՖԱ-ի հաջորդ դասակարգման սանդղակը կհրապարակվի մայիսի 6-ին: