Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի հիմնադիր Սամվել Կարապետյանին: Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին։
Նրանք քննարկել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։
Կարևորվել է դրանց արդյունավետ իրականացումն ու ծրագրերի շարունակականության ապահովումը: