2 հուլիսի 2022 - 11:35 AMT
Երևանը հուլիսի ամենապահանջված քաղաքն է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում

‌Հուլիսին ռուսաստանցիների համար արտերկրյա ուղևորությունների ամենապահանջված ուղղությունը Երևանն է։ Այդ են վկայում Aviasales-ի տվյալները։

Նաև ակտիվորեն գնում են Ստամբուլի և Անթալիայի տոմսեր, գրում է Mk.ru-ն։

Նշվում է, որ Երևանը 7-րդն է ամենաշատն ամրագրվող ուղղությունների թվում, թեև ավիատոմսերը նախորդ ամառվա համեմատ թանկացել են 6000 ռուբլով (մոտ 40,000 դրամով): Հետադարձով տոմսը ՌԴ-ից Երևան 26,000 ռուբլի է (մոտ 170,000 դրամ):

ՌԴ ներքին ուղղություններից ամենապահանջվածը Սոչին է։ ‌