4 հուլիսի 2022 - 11:03 AMT
Անդրեասյան․ Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կլինի 18 ժամ՝ 22-ի փոխարեն

Նոր չափորոշչով տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ հատկապես դասվարների համար է գրում։

«Միջին և ավագ աստիճանի դասարաններում՝ 20 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։

Նոր չափորոշիչը փուլային կներդրվի բոլոր դպրոցներում 2023-ի սեպտեմբերից։

Հուսամ՝ հստակ է և հետագա հարցեր այս թեմայով չեն լինի»,-գրել է նա։ ‌