6 հուլիսի 2022 - 10:38 AMT
Արցախի ՔԿ-ում WhatsApp-ի միջոցով խոշոր չափի հափշտակության քրգործը վարույթ է ընդունվել

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել, սոցիալական ցանցի WhatsApp հավելվածի միջոցով խոշոր չափի հափշտակության վերաբերյալ քրգործը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՔԿ-ն։

480,000 եվրո գումարի նվիրատվության փոխանցման գործընթացի խոստման և փաստաթղթերի ձևակերպման պատրվակով, ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելու նպատակով, խաբեության և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս.Դ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, Money Gram միջազգային բանկային փոխանցման համակարգի միջոցով անհայտ անձանց կողմից 22,026 եվրո հափշտակելու և Ս.Դ.-ին 11,134,338 դրամ գումարի առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: