Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպմանը և ձեռք բերված պայմանավորվածոթյանը, հանձնարարել է համակարգված աշխատել թուրքական կողմի հետ, որ հնարավորինս շուտ կարողանան իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները:
Երկու երկրի ներկայացուցիչները Վիեննայում հանդիպմանը պայմանավորվել են, որ ՀՀ և Թուրքիայի միջև սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար։
«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց իրագործումը կախված է այդ աշխատանքից», - ասել է նա:
Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպմանը նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով: