8 ապրիլի 2009 - 20:23 AMT
ՀԱԿ կոորդինատոր Լեւոն Զուրաբյանին բերման են ենթարկել
Հայաստանի իրավապաշտպան մարմիններն այսօր բերման են ենթարկելՀայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) կոորդինատոր, ընդդիմական գործիչ Լեւոն Զուրաբյանին: Նա ոստիկանության կողմից ձերբակալվել է այն բանից հետո, երբ պարետային ծառայությունը շրջապատեց Հյուսիսային պողոտան, որտեղ հայկական ընդդիմության ներկայացուցիչներն ամեն օր «քաղաքական զբոսանքի» են գալիս: Հաղորդագրություններ կան, որ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել ոչ միայն «քաղաքական զբոսանքի» մասնակիցների, այլեւ միջադեպի վայր ժամանած լրագրողների հանդեպ: ՀԱԿ հաղորդագրության համաձայն, բացի Լեւոն Զուրաբյանից ոստիկանական բաժանմունքներ բերման են ենթարկվել եւս ինը հոգի: