8 ապրիլի 2009 - 23:28 AMT
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ընկերակցությունն այսօր իր կայքէջն է բացել
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) ընկերակցությունն այսօր իր կայքէջն է բացել, որի օգնությամբ կազմակերպությունը հասարակությանը կիրազեկի իր գործունեության մասին: Կայքը տեղեկատվություն կտրամադրի ոչ միայն վերջերս ստեղծված կազմակերպության մասին, այլ նաեւ կլուսաբանի Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունները: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել EuFoA-ում:
«Մենք ցանկանում ենք, որ մեր կայքը Հայաստասն-Եվրոպա հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը դառնա: Այդ նպատակով մենք կհրապարակենք ոչ միայն մեր հետազոտություններն, այլ նաեւ այդ ոլորտի արդի նորությունները»,-հայտարարել է EuFoA-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը: