12 հուլիսի 2022 - 11:16 AMT
Հարցում․ Ներդրողների 60%-ն ակնկալում է bitcoin-ի անկում մինչև $10,000

Ըստ MLIV Pulse-ի հարցման, ներդրողների 60%-ն ավելի հավանական է համարում բիթքոինի անկումը մինչև $10,000, քան աճը մինչև $30,000, գրել է Bloomberg-ը։

Լոնդոնի բորսայում բիթքոինի գինը $20,000 է, մինչդեռ նոյեմբերին այն հասել էր $69,000-ի` արժեքի մոտ երկու երրորդի անկում է գրանցվել, գրում է Incrussia.ru-ն։

Հարցումը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, ներդրողների 40%-ը կրիպտոարժույթի աճ է կանխատեսում։

Նշվում է, որ ոլորտը շատ է տուժել անբարեխիղճ վարկատուների և արժույթների անկման պատճառով, ինչպես նաև «հեշտ փողերի» քաղաքականության, որը որդեգրվել էր պանդեմիայի տարիներին՝ սնուցելով սպեկուլյատիվ քաոսը ֆինանսական շուկաներում։ ‌