13 հուլիսի 2022 - 14:57 AMT
Երևանյան այգին արգելել է ինքնագլորների օգտագործումն իր տարածքում

Հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը` Երևամի Մաշտոցի պողոտային հարող Seasons Park այգին որոշում է կայացրել ամբողջ տարածքում արգելել դրանց օգտագործումը։ Այդ մասին ասվում է այգու հայտարարության մեջ։

«Մեր այգու փոքրիկ այցելուների անվտանգ ու հաճելի ժամանցն ապահովելը մեզ համար առաջնային է և ամենակարևորը։

Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանձնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգիչ վիճակագրություն էր ներկայացրել` միայն վերջին 3 ամսվա ընթացքում էլեկտրական ինքնագլորներից տուժած մոտ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց։