Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին Երևանում է, կարճատև այցով։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ կարևոր հանդիպումներ են սպասվում։
«Կրկին շատ շոգ Երևանում եմ կարճատև այցով։ Սպասում ենք կարևոր հանդիպումների»,– գրել է Կլաարը։
Կլաարը Հայաստան էր այցելել նաև փետրվարին և մարտին։ Կլաարը «կարևոր և հեռատես» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթը ՀՀ ազգային ժողովում, որտեղ վերջինս ասել էր, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։