13 հուլիսի 2022 - 19:17 AMT
Մերձմոսկովյան ծեծկռտուքում սպանվել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը

Մերձմոսկովյան Տարասկովո գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել տեղաբնակների և հանրակացարանում ապրող ներգաղթյալ միգրանտների միջև՝ աղջկա հասցեին հնչած բառերի պատճառով։

Տեղաբնակ 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը փորձել է պաշտպանել աղջկան, սակայն, տղամարդուն ծեծի են ենթարկել և նա մահացել է ստացված վնասվածքներից, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին, իսկ հաջորդ օրը, ինչպես ասվում է հրապարակման մեջ, միգրանտների դեմ հավաք են կազմակերպել Տեր-Խաչատրյանի հայրենակիցները։ Նշվում է, որ նոր բախումը կանխել է ոստիկանությունը։

Մեկնաբանություններում նշվում է, որ միգրանտները Միջին Ասիայից են։