16 հուլիսի 2022 - 12:06 AMT
Միրզոյանը Վրաստանում է

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի է ունենալու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ջեյհուն Բայրամովը նույնպես Թբիլիսիում է։ Նա արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։