18 հուլիսի 2022 - 12:12 AMT
Մուրադովն Ուկրաինայում ղեկավարում է «Արևելք» ուղղությունը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեսչական այցով եղել է Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցող «Արևելք» խմբավորման դիրքերում և լսել է խմբավորման հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովի զեկույցը։

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ է հայտնել հրամանատարի անունը, որը նախկինում ղեկավարել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների զորախումբը։

Մուրադովը զեկուցել է ռազմաճակատում ընթացիկ իրավիճակի մասին, գրում է Meduza-ն։

ՌԴ ՊՆ-ից նշել են, որ Շոյգուն հանձնարարել է գերակա հարվածներ հասցնել Ուկրաինայի ԶՈւ մեծ հեռահարության հրթիռային և հրետանային ուժերին, որոնց միջոցով գնդակոծվում են Դոնբասի բնակելի թաղամասերը, ինչպես նաև «հրկիզվում են ցորենի դաշտերն ու հացահատիկային մշակաբույսերի պահետարանները»։

Հուլիսի 16-ին Շոյգուն տեսչական այցերով եղել էր «Հարավ» և «Կենտրոն» խմբավորումների դիրքերում։