22 հուլիսի 2022 - 10:49 AMT
Քերոբյան․ Հունիսին աշխատատեղերն ավելացել են 8000-ով

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ հունիսին աշխատատեղերը Հայաստանում ավելացել են 8000-ով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։ Ունեցել ենք 681,050 աշխատատեղ, ինչը մոտ 8,000-ով ավել է, քան դրա նախորդ ամսին, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37,000»,-ասվում է գրառման մեջ։