30 հուլիսի 2022 - 14:33 AMT
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։