ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դարձել են ամենօրյա խնդիր հանրության համար, և տեղեկացրել է, որ այդ հարևցով դիմել է ՄՊՀ։
«Ոչ կայուն գների պայմաններում օրվա ցանկացած ժամին, անգամ առանց տեղումների եղանակի ժամանակ, նվազագույն սակագինը կարող է կրկնակի, որոշ դեպքերում անգամ եռակի բարձրանալ: Իսկ տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիները անհամեմատ քչացել են:
Երեկ պաշտոնական գրությամբ դիմեցի ՄՊՀ ՝ ոլորտում տեղի ունեցող գործընթացների եւ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով առաջարկել եմ իրականացնել անհրաժեշտ գործողություններ»,-ասվում է գրառման մեջ։