Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: