Ռուսաստանում Yandex-ի նախկին տնօրեն Տիգրան Խուդավերդյանը պահանջել է ԵՄ-ից չեղարկել իր դեմ սահմանված պատժամիջոցներիը։ Նա հայտարարել է, որ չի աջակցում պատերազմին։
Նա հայց է ներկայացրել Եվրոպական դատարան՝ ընդդեմ ԵՄ խորհրդի, որն իր նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, գրում է Meduza-ն։
Հայցում Խուդավերդյանը նշել է, որ ԵՄ իշխանությունները հավաստի ապացույցներ չունեն։ Նա ասել է, որ չի աջակցում ՌԴ իշխանությունների գործողություններին Ուկրաինայում։
Նա նշել է, որ Yandex-ը Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին «ռուսներից տեղեկությունները թաքցնելու առանցքային տարր չէ» և «չի հանդիսանում եկամուտի զգալի աղբյուր ՌԴ կառավարության համար»։
Ռուսաստանում Yandex-ի նախկին տնօրեն Տիգրան Խուդավերդյանի դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել մարտի 15-ին։