2 օգոստոսի 2022 - 16:11 AMT
Flyone Armenia-ն օգոստոսի 2-ից շաբաթը 5 չվերթ կիրականացնի դեպի Մոսկվա

Flyone Armenia ավիաընկերությունն օգոստոսի 2-ից մեկնարկել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին։

Թռիչքները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: ‌