5 օգոստոսի 2022 - 10:45 AMT
Լոնդոնում շիա արմատականները հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա, պոկել դրոշն ու իրենցը պարզել

Օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատունը ենթարկվել է արմատական կրոնական խմբավորման հարձակման։

Ներխուժելով դեսպանատան շենք՝ ակցիայի մասնակիցները կրոնական կարգախոսներ են վանկարկել, պոկել են Ադրբեջանի դրոշն ու շենքի պատշգամբում բարձրացրել են կրոնական դրոշներ։

Ակցիան իրականացրել են «Մահդիի սպասավորների դաշինք» շիա արմատականների կազմակերպության անդամները։ Կազմակերպությունը ստանձնել է հարձակման համար պատասխանատվությունը, գրում է Haqqin.az-ը։

«Մահդիի սպասավորների դաշինքը» ստեղծել են Քուվեյթից Լոնդոն տեղափոխված շիա հոգևորականները։

Ոստիկանության միջամտության արդյունքում խմբի անդամները դուրս են բերվել դեսպանատնից և ձերբակալվել։ Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։ ‌