ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը, վստահեցնելով որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար։
Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս»,- ասվում է գրառման մեջ։
Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։