Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ այդ երկրում վերջին խոշոր ավտովթարների կապակցությամբ։
Ռուբիյանը Twitter-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է. «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»։
Հանգստյան օրերին Թուրքիայում միանգամից 3 խոշոր ավտովթար է եղել, որոնց արդյունքում ընդհանուր 36 մարդ է զոհվել, տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են: