Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը ևս Բրյուսելում էր՝ մայիսի 22-ին, ԵԽ նախագահի մասնակցությամբ: