10 ապրիլի 2009 - 23:42 AMT
Հոլանդիայի խորհրդարանում օրինագիծ կներկայացվի ցեղասպանության հերքման քրեականացման վերաբերյալ
Ապրիլի 8-ին Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ` Մասիս Աբրահամյանը, հանդիպում ունեցավ Քրիստոնեական Միություն կուսակցության խոսնակ` Ջոել Ֆորդեւինդի հետ: Հանդիպման նպատակն էր տեղեկություններ ստանալ ՔՄ կուսակցության գործնեության մասին` ցեղասպանությունների հերքման պատժելիության օրենքի նախագծի ներկայացման վերաբերյալ: Ֆորդեւինդը հաստատեց կուսակցության անշեղ վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: ՔՄ կուսակցությունը առիթ բաց չի թողնում Հոլանդիայի կառավարությանը հիշեցնելու 2004 թվականի Հոլանդիայի խորհրդարանի հայտնի որոշումը` Հայոց Ցեղասպանության մասին:

Իր հերթին ՀՅԴ ուսանողական եւ երիտասարդական միությունները կոչ են արել Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ձեր կողմից ճշմարտության ճանաչումը բխում է ոչ միայն ԱՄՆ ժողովրդի, հայության եւ աշխարհի այլ ժողովրդների շահերից, այլեւ հատկապես թուրք ժողովրդի շահերից: Դրանով Դուք մեծապես կնպաստեք այսօր եւ ապագայում նմանատիպ ցեղասպանություններին վերջ դնելուն»,-ասվում է նամակում, հաղորդում է ՀՅԴ մամլո ծառայությունը: