9 սեպտեմբերի 2022 - 13:11 AMT
Բավրա-Նինոծմինդա անցակետը մինչև ժամը 23։00-ն չի գործի

Սեպտեմբերի 9-ին` ժամը 11։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում իրականացվող տեխնիկական աշխատանքների պատճառով ժամանակավորապես չի գործելու Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը, տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Վրացական կողմում տեխնիկական աշխատանքների ավարտից հետո սահմանային անցակետը կշարունակի գործել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով։ ‌