Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ևս սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հաջողվել է հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Նա նշել է, որ դրան հաջողվել է հասնել միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ։