28 հունիսի 2002 - 23:22 AMT
ՆԱՏՕ-Ի ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԳԵՐԱԶԱՆՑ ԴՐՍԵՎՈՐԵՑԻՆ
Վրաստանում այսօր ավարտվել են 'Cooperative Best Effort-2002" բազմազգ խաղաղարար զինավարժությունները ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որոնց մասնակցել է նաեւ հայկական խաղաղարար գումարտակը: Ինչպես հաղորդել են Հայաստանի Պաշտպանության նախարարությունում, հայ զինծառայողները առաջատար են եղել մասնակիցների շրջանում եւ ցուցաբերել են պատրաստվածության բարձր մակարդակ: Նախօրեին զինավարժությունների շրջանակներում կայացել է «պատվավոր հյուրերի օր», որին մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Աղաբեկյանը: Նշենք, որ ՆԱՏՕ-ի հաջորդ նման զինավարժությունները տեղի կունենան մյուս տարվա ամռանը Հայաստանում: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: